«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կողմնակիցներ ունի Հայաստանում

IP«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրական չարիք է դարձել մարդկության համար: Այսօր քաղաքակիրթ աշխարհի համար թիվ մեկ խնդիր է համարվում «Իսլամական պետությունը» և նրա տարածած չարիքն ու դժբախտությունը:Որքան էլ, որ զարմանալի է այս հակամարդկային խմբավորումը  Հայաստանում ունի կողմնակիցներ: Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են գրում այս խմբավորման չարագործությունների մասին: Հաճախ կարելի է կարդալ, որ այս կամ այն քաղաքում ԻՊ զինյալները սպանել կամ տանջամահ են արել համասեռամոլի: Նման հրապարակումներից հետո ֆեյսբուքյան օգտատերերի բավական մեծ զանգվածի  մոտ սկսվում է ցնծության նոպա: Մարդիկ հպարտանում են ահաբեկիչների կատարած «հերոսությամբ», ԻՊ ահաբեկիչներին անգամ հրավիրում են Հայաստան, որպեսզի նրանք այստեղ ևս համասեռամոլների հարցերը լուծեն:

Թվում է թե սրանք ֆեյսբուքյան անմեղ գրառումներ են, սակայն իրականությունն այլ է: Կարելի է փաստել, որ կան ՀՀ քաղացիներ, ովքեր ահաբեկիչների այս կամ այն գործողությունը արդարացնում են: Սա իրապես Ազգային անվտանգության խնդիր  է և կարծում ենք ԱԱԾ-ն նման անձանցով պետք է զբաղվի՝ հակառակ դեպքում կարող ենք ականատես լինել նրան, որ ԻՊ-ը իր ներկայացուցիչները կունենա նաև Հայաստանում:

Դիտվել է 1,063 անգամ
 


Այս թեմայով