«Իսլամական պետությունը» արդեն Վրաստանում է

A member loyal to the ISIL waves an ISIL flag in RaqqaՎրաստանի Պանկիսի կիրճում ահաբեկչական վտանգը չի անհետացել։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտագործում է այդ տարածքը մարզումների համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։

 Նա նշել է, որ Մոսկվան ստիպված է եղել խստացնել Թբիլիսիի հետ վիզային ռեժիմը «մեծավմասամբ այն պատճառով, որ Պանկիսի կիրճից ահաբեկչական վտանգը չի վերացել»։

 «Եվ այժմ էլ ստացվում են հաղորդագրություններ, որ ԻՊ-ի անդամներն օգտագործում են այդ դժվարհասանելի տարածքն այնտեղ մարզվելու, հանգստանալու և իրենց պաշարները լրացնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը 2015թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Politik:Մեկնաբանություն: Փաստորեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները այդքան էլ հեռու չեն Հայաստանի և այս դեպքում կարևոր է, որ Հայաստանի անվտանգության մարմինները ավելի զգոն լինեն: Հետաքրքիր է, որ «Իսլամական պետության» հետ սա Վրաստանի առաջին կապը չէ, հայտնի է նաև, որ «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Ալ-Շուշանին ազգությամբ վրացի է և մինչև վերջին տարիներին ապրել և գործել է Վրաստանում:

 


Այս թեմայով