«Իսլամական պետության» զինյալները կարող են Հայաստան ներթափանցել

csm_islamic-state-of-iraq-and-syria-isis-flag-data_386ff51788-566x375Մենք արդեն տեղեկացրել էինք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել էր Վրաստանում ԻՊ ահաբեկիչների առկայության մասին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտագործում է այդ տարածքը մարզումների համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել էր, որ Մոսկվան ստիպված է եղել խստացնել Թբիլիսիի հետ վիզային ռեժիմը «մեծավմասամբ այն պատճառով, որ Պանկիսի կիրճից ահաբեկչական վտանգը չի վերացել»։

«Եվ այժմ էլ ստացվում են հաղորդագրություններ, որ ԻՊ-ի անդամներն օգտագործում են այդ դժվարհասանելի տարածքն այնտեղ մարզվելու, հանգստանալու և իրենց պաշարները լրացնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը 2015թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովի այս հայտարարությունից հետո մի շարք ռուսաստանցի փորձագետներ խոսեցին այն մասին, որ Վրաստանում տեղակայված ԻՊ ահաբեկիչները սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը:

Ինչպես Novostnik.ru-ի հետ զրուցում ասել է ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը՝ ԻՊ ահաբեկիչները կարող են ներթափանցել Հայաստան.«Հայաստանի համար ավելի անհանգստացնող կարող են լինել ոչ թե Արդբեջանական կողմից հնարավոր  նեթափանցման փորձ իրականացնող ահաբեկիչները, այլ  Վրաստանի Աջարիա քաղաքում տիրող իրավիճակը, որտեղից ահաբեկիչները կարող են նեթափանցել Ջավախք, իսկ այնտեղից Հայաստան»,-ասել է Կռիլովը՝ ավելացնելով, որ  իրադարձությունների նման զարգացումը ամենվատը կարող է լինել Հայաստանի համար.«Պետք օբյեկտիվորեն փաստել, որ այս հանգամանքը իրապես վտանգ է Հայազտանի  ազգային անվտանգության տեսանկյունից».-եզրափակել է իր խոսքը փորձագետը:

Դիտվել է 916 անգամ
 


Այս թեմայով