«Իսլամական պետությանը» նախապատրաստվ է Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին

13533302_1118424618219325_5135058756534330716_nԻսլամականները նույնպես նախապատրաստվում են Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին

Օգոստոսի 5-ից Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրասվում են նաև իսլամականները: Մասնավորապես համացանցային ռեսուրսներում ակտիվորեն տարածվում են հայտարարություններ այն մասին, որ իսլամականներին «իսպաներեն և պորտուգալերեն լեզուներ իմացողներ են անհրաժեշտ իրենց ծրագրերն իրականացնելու համար» (ստորև ներկայացված է հայտարարություններից մեկը):

Օլիմպիական խաղերը, և ընդհանրապես նման կարգի միջազգային մարզական միջոցառումները կարող են օգտագործվել իսլամականների կողմից ահաբեկչություններ իրականացնելու և այդ բռնարարքներին առավել հնչեղություն տալու համար: Դա հատուկ է իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին, այդ թվում իր պահվածքով աչքի ընկած և իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում առաջամարտիկ հանդիսացող «Իսլամական պետությանը» (ԻՊ):

2014 թ. փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ԻՊ-ը առաջխաղացում էր արձանագրում Սիրիայում և Իրաքում: Այդ ժամանակ իսլամականների հայացքն ուղղված էր հենց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վրա՝ ձբաղված լինելով նոր տարածքներ նվաճելով ու ստեղծված խալիֆայության սահմանների ընդլայնմամբ:

Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի վերջին շրջանում անընդհատ զիջող և տարածքներ կորցնող իսլամական այդ կառույցը: Միգուցե «Իսլամական պետության» առաջնորդները կարծում են, որ Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ժամանակ կառույցի մասին հիշեցնելու հնարավորություն է ստեղծված և կարող են գնալ ահաբեկչական գործողությունների նաև օվկիանոսից այն կողմ` Լատինական Ամերիկայում: Այլ հարց է, թե օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրի` տվյալ դեպքում Բրազիլիայի անվտանգության մարմինները որքանով են պատրաստ ապահովել այդ խաղերի անվտանգ ընթացքը:

Բրազիլիայում խնդիրներ կան կապված այն իրողության հետ, որ երկիրը չունի իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների դեմ պայքարի փորձ, բացի այդ, Բրազիլիայում նկատելի են հասարականան-քաղաքական և տնտեսական խնդիրներ, որոնք նույնպես իրենց ազդեցությունը կունենան խաղերի անցկացման վրա:

Այս հարցում բրազիլացիների կողքին պետք է լինեն միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ աշխարհը, որոնք պետք է ջանքեր չխնայեն Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերը առանց որևիցե լուրջ միջադեպերի անցկացնելու համար:

Այս մասին գրում է արևելագետ Սարգիս Գրիգորյանը

 


Այս թեմայով