ԻՊ 5 անդամ է ձերբակալվել Ադրբեջանում

IPԱդրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, որոնք կռվել են Սիրիայում գործող անօրինական խմբավորումների շարքերում։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինյալ խմբեր ու խմբավորումներ ստեղծելու, նրանց գործունեությանը մասնակցելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա տրամադրելու և այլ մեղադրանքներով որպես կասկածյալներ ձերբակալվել են Նամիգ Գուլիևը, Խալիդ Գաջիվերդիևը, Թալեհ Ահմեդովը, Էլվին Ասկերովը և Անար Մահմուդովը։

Դիտվել է 47 անգամ
 


Այս թեմայով