«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը

2E6CD76400000578-3317776-image-a-53_1447466002749«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների համար պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, վկայակոչելով BFM-TV հեռուստակայանը:

Համացանցում հաղորդագրությունները տարածվել են արաբերեն և ֆրանսերեն լեզուներով: Ֆրանսիայի իշխանությունները շատ լուրջ են ընկալել այն հաղորդակցություները: Այժմ հաղորդագրությունները ստուգվում են:

Հաղորդագրության հեղինակները հայտարարել են, որ ահաբեկչությունը իրականացրել են 8 ահաբեկիչ, ովքեր մահապարտ գոտիներ են կրել: Ըստ նրանց, հարձակումները վրեժ են՝ Մուհամեդ մարգարեի վիրավորանքների և «ԻՊ» դիրքերի ռմբակոծությունների համար: Ահաբեկիչները զգուշացրել են, որ Ֆրանսիան կշարունակի մնալ թիրախ նման հարձակումների:

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով