ԻՊ-ի գրոհայիններն Իրաքում գողացել են չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութեր

A member loyal to the ISIL waves an ISIL flag in Raqqa«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն անցած տարվա նոյեմբերին Իրաքում գողացել են չափազանց վտանգավոր ռադիոակտիվ նյութեր, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբերի» ստեղծման համար:

 Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հիմնվելով իր մոտ հայտնված գաղտնի փաստաթղթի վրա:

 Հայտնի է, որ նյութերը պահվել են Բասրա քաղաքի հարևանությամբ գտնվող հատուկ պահեստում: Իրաքյան իշխանությունների կազմած փաստաթղթում ասվում է նաև, որ վտանգավոր նյութերը գողացողները ներթափանցել են պահեստ` առանց դռների կողպեքը կոտրելու։

«Մտավախություն կա, որ այդ նյութերն այժմ իսլամիստների ձեռքում են»,-ասել է իրացքի չինովնիկներից մեկը:

 Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտնել էր, որ ԻՊ-ի ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Սիրիայում` անցած տարվա օգոստոսին: Այդ հայտարարությունից օրեր անց փորձագետները հայտնել են, որ իսլամիստները քիմիական զենք են կիրառել նաև Իրաքում` քուրդ զինյալների դեմ:

 

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով