ԻՊ-ի գրոհայինները բուլդոզերներով վանք են քանդել

syria.thumb«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները քանդել են սիրիական Հոմս նահանգում գտնվող վանքը, փոխանցում է РИА Новости-ն։

Իրավապաշտպանների տվյալներով՝ գրոհայինները բուլդոզերներ են օգտագործել օգոստոսի սկզբին գրավված Էլ- Քարյաթայն քաղաքում վանքը քանդելու համար։ Քաղաքը գտնվում է մայրուղու հարևանությամբ, որը կապում է հնագույն Պալմիրա քաղաքը լիբանանյան սահմանին Քալամուն լեռների հետ։

Քաղաքի գրավման ժամանակ ծայրահեղականները գերի են վերցրել 230 մարդու, ներառյալ՝ մի քանի քրիստոնյա ընտանիքի։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել, իսկ 110 գերիներ ուղարկվել են Ռաքքա նահանգ։

 


Այս թեմայով