ԻՊ-ի ահաբեկիչները մինչև 20 տարեկան կանանց վաճառում են 124 դոլարով

sexslaves101714-600x450ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրան հաստատել է փաստը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ունեն իրենց կողմից վաճառվող ստրուկների գնացուցակ, որի համաձայն մինչև 20 տարեկան կանայք արժեն 124 դոլար, գրում է news.mail.ru-ն։

Ընդ որում` պաշտոնյան հայտնել է, որ 20-ից բարձր տարիքի կանանց արժեքը գնալով նվազում է, գրում է Bloomberg Business-ը։  Իսկ 1-9 տարեկան երեխաներն արժեն 165 դոլար։  Բանգուրայի խոսքով` նախ գերի վերցված կանանցից իրենց համար ստրկուհիներ են ընտրում ահաբեկիչների ղեկավարները, ապա նրանց առաջարկում են Միջին Արևելքից ժամանած հաճախորդներին կամ գրոհայիններին։

Դիտվել է 439 անգամ
 


Այս թեմայով