ԻՊ-ից փրկվածները` Երևանում (Photo)

11830249_872416499503247_2006854101_nՀուլիսի 30-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ջանքերով Հայաստան են տեղափոխվել եզդիների երեք ընտանիք, ովքեր Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզից տեղահանվել էին դեռևս նախորդ տարվա օգոստոս ամսին: Կազմակերպությունը այժմ փախստականներին ապահովել է կացարանով և սննդով: Եզդի փախստակակնները նշում են, որ իրենք ուրախ են, որ այժմ հայտնվել են հայերի շրջանում և իրենց որևէ վտանգ չի սպառնում: Փախստակականներից 17 ամյա Ֆադլ Բշարը նշում է, որ Իրաքում իրենք ճնշումների էին ենթարկվում, թե արաբների և թե քրդերի կողմից. «Անցած տարվանից հետո ճնշումները շարունակվում են, այսօր էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եզդիների ցեղասպանությունը չի կրկնվի: Շանգալում մեզ վրա հարձակվում էին արաբ մահմեդականներ, Քուրդիստանում՝ քուրդ մահմեդականներ»,- ասում է եզդի երիտասարդը՝ ավելացնելով, որ իրենք տեղյակ են, թե ինչպիսի անվտանգ պայմաններում են ապրում իրենց հայաստանցի ազգականները: Նա նաև հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները իրենց փախստական կարգավիճակ կտան և հնարավորություն կտան պաշտպանված լինել մինչև կազատագրվի Շանգալը: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ Միգրացիոն ծառայությունը 19 քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տրամադրի: Կազմակերպությունը համագործակցում է նաև ՀՀ ՄԱԿ փախստականների գրասենյակի հետ: Հայաստան ժամանած եզդի փախստականներին առնչվող խնդիրները լուսաբանելու և նրանց հնարավարության սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար խնդրում ենք դիմել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն: (Հեռ. 098 487 637):

11830249_872416499503247_2006854101_n

Դիտվել է 328 անգամ
 


Այս թեմայով