ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 19 աղջկա` գրոհայինների հետ սեռական հարաբերություններից հրաժարվելու համար

2B214EDC00000578-3186229-image-m-20_1438811604610«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է ի ցույց դնել իր դաժանությունը, որի դրսևորման հերթական դեպքը գրանցվել է իրաքյան Մոսուլ քաղաքում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ քրդական աղբյուրի, իսլամիստները մահապատժի են ենթարկել 19 աղջկա, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ գրոհայինների հետ:

Ենթադրվում է, որ սպանված աղջիկները եզդի են եղել: Հայտնի է, որ նախքան մահապատիժը նրանք պահվել են որպես գերի:

Աղբյուրը հավելում է, որ վերջերս ահաբեկչական խմբավորումը տարածել էր շոկային գնացուցակ, որում նշված էին եզդի և քրիստոնյա կին գերիների վաճառքի գները:

 


Այս թեմայով