ԻՊ-ը ծրագրել էր հարձակում իրականացնել Դավութօղլուի դեմ

csm_islamic-state-of-iraq-and-syria-isis-flag-data_386ff51788-566x375Թուրքական «Միլիյեթ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի իրավապահ մարմինները, տեղեկացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել են Թուրքիայի Կոնյա նահանգում հարձակում իրականացնել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ:

Կոնյա նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 9-ը անդամ: Նրանց թվում նաև կին կա:

Ահաբեկիչների հարցաքննության ժամանակ պարզ է դարձել, որ հարձակումը ծրագրվել է իրականացնել Դավութօղլուի` անցյալ շաբաթ Կոնյա կատարած այցի ժամանակ, սակայն ձեռնարկված անվտանգության միջոցառումների արդյունքում ԻՊ-ի անդամներին չի հաջողվել ներթափանցել այն տարածք, որտեղ Դավութօղլուն խոսելիս է եղել նահանգի բնակիչների հետ:

Դիտվել է 466 անգամ
 


Այս թեմայով