Իշխան Զաքարյանին պաշտոնանկ կանեն

Ishxan-Zaqaryan1Իշխանության վերին օղակներում խիստ դժգոհ են Վերահսկիչ պալատի և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում խիստ դժգոհ են Վերահսկիչ պալատի և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից և մտմտում են առաջիկայում ամբողջությամբ փոխել Վերահսկիչ պալատի գործառույթները: Դա, սակայն, արվելու է ոչ թե սահմանադրական փոփոխությունների շրջանակներում, այլ Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությամբ: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են մասնավոր զրույցներում նշում, որ Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատն իր ղեկավարման օրոք հասցրել է վերածել ОБХСС-ի։ Քննարկվում է ՎՊ-ին աուդիտորական գործառույթներ տալու տարբերակը: Այդ աուդիտի հիման վրա էլ հետագայում համապատասխան մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն՝ անհրաժեշտության դեպքում:

Կմնա՞ Իշխան Զաքարյանը հետագայում այդ պաշտոնում, թե ոչ՝ դժվար է ասել: Բայց ՀՀԿ-ականներին դուր չի գալիս, որ ՎՊ նախագահն իր գործողություններով ամեն ինչ հասցրել է նրան, որ վախենում է Ազգային ժողով մտնելուց, քանի որ գիտի, որ իրեն կոնկրետ հարցեր են տալու, որոնց պատասխանը ինքը չի կարող տալ և չի կարող դրանց տակից որևէ ձևով դուրս գալ: ՎՊ նախագահի հարցը կքննարկվի ՎՊ մասին օրենքի քննարկումից և ընդունումից հետո։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 445 անգամ
 


Այս թեմայով