Իշխան Զաքարյանը նոր պաշտոն կստանա

7295«Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու եւ անցկացնելու համար կստեղծվի կոմիտե, որի նախագահը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Կոմիտեի կազմում կլինեն նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Երիցյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանը, Նախագահի օգնական Ա. Բերբերյանը եւ այլք: Այս կազմը կհաստատվի կառավարության առաջիկա նիստի ընթացքում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով