Իշխանությունում «ռազբորկաներ» են սկսում

serzh-sargsyan-600x400«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ականների փակ հանդիպում, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է ներկուսակցական աշխատանքների հետ կապված դժգոհությունների մասին: Նա հատկապես դժգոհել է ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալելուց, քանի որ ՀՀԿ-ականներից մի քանիսը՝ Սպարտակ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) ներկա են եղել, բայց չեն քվեարկել նախագծին: Դժգոհությունների մի մասն էլ եղել է այն բանի համար, որ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը կազմակերպչական հարցերը մեկը մյուսի վրա են գցում ու տապալում ԱԺ աշխատանքները: Դժգոհություն է եղել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 992 անգամ
 


Այս թեմայով