Իշխանությունների միակ հույսը ընտրակեղծիքներն են

20766«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն դրանցից մեկն առավել քան կարեւոր է. խոսքն այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում: Տեղեկացնենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով:

Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Իհարկե, պատկերն այդքան անհույս չէր լինի, եւ հնարավոր չէր լինի իշխանություններին միանշանակ մեղադրել ընտրակեղծարար լինելու մեջ, եթե նրանք համաձայնեին ներդնել քվեարկած ընտրողների մատերը թանաքոտելու համակարգը:

Սակայն ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում թույլատրել, որ այդ գործիքը կիրառվի՝ այդ նպատակով բերելով անհեթեթ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ հիմար պատճառաբանություններ ընտանեկան խանդի մասին: Արդյունքում, շատ հստակ պատկեր ենք ունենում. այս իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով