Իշխանությունները 3 միլիոն դոլար են փնտրում

dolar դոլար«Իշխանությունները մոտ 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում, որպեսզի կարողանան գնել մոտ 2000 տեսախցիկ։ Բանն այն է, որ նրանք Ընտրական օրենսգրքի նախագծում մի բանի փոփոխություններ են իրականացրել։

Մեզ հայտնի դարձավ, որ սույն փոփոխություններով բավարարվել են ընդդիմության որոշ պահանջները։ Նախ, մասնակիորեն ընդունել են մատը թանաքոտելու պահանջը՝ այն փոխարինելով էլեկտրոնային համակարգի միջոցով մատնահետքի նույնականացմամբ։ Ընդունել են նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեսախցիկ տեղագրելու առաջարկը, որի համար էլ ֆինանսավորող են փնտրում։ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը։ Իսկ արդյոք սա որոշակի զիջո՞ւմ էր ընդդիմության պահանջներին, այս հարցին նա պատասխանել է «Զերծ մնանք զիջում, բանակցել տերմիններից, ընդհանուր առմամբ մեր քննարկումները դրական եմ համարում: Մատնահետքերի գրանցման և էլեկտրոնային կտրոն վերցնելը դարձել է պարտադիր պահանջ: Այս և այլ մեխանիզմները թույլ են տալու մտածել որ մենք կխուսափենք   կրկնակի քվեարկությունների և լցոնումների խոսակցություններից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 527 անգամ
 


Այս թեմայով