Իշխանությունները Վլադիմիր Գասպարյանին գովազդում են, որպես նախագահի թեկնածու

OIWZEhk01RFS9gBGcTNXjbBUZYՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բավական ակտիվ աշխատանքներ է տանում իր վարկանիշը բարձրացնելու համար: Ոստիկանապետին կարելի է տեսնել այնպիսի տեղերում և այնպիսի խնդիրների կիզակետում, որը ոչ մի կապ չունի իր պաշտոնական գործունեության հետ: Երեկ հերթական անգամ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության հետ որևէ կապ չունեցող գործունեություն էր ծավալել: Վլադիմիր Գասպարյանը Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքի դուրս եկած յոթ գյուղերի գյուղապետերին և գյուղերից 5-ական ներկայացուցիչներին այսօր հրավիրել է իր մոտ` քննարկելու ստեղծված իրավիճակը: Այս հանգամանքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մեր երկրում ոչինչ իր տեղում չէ, քանի որ ոստիկանության ղեկավարը գործունեություն է իրականացնում, որն իր հետ ոչ մի կապ չունի: Նա, փաստորեն, կատարում է վարչապետի պարտականությունները: Այս դեպքում հարց է առաջանում` իսկ մեր ինչի՞ն է պետք վարչապետը: Փաստորեն, իշխանություններն իրենք էլ են հաստատում, որ երկիրը անտերության է մատնված և պաշտոնյաներից ով ինչ հասցնում է` «ձեռի հետ» իրականացնում է: Այս քաոսի ֆոնին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, փորձում են օգտվել և ժողովրդական պաշտոնյայի կերպար ստեղծել Վլադիմիր Գասպարյանից: Ի վերջո, ՀՀԿ-ն այս պահին չունի որևէ թեկնածու, որը հասրակության մոտ գոնե 0.5% վստահություն ունենա: Եվ ահա, Վլադիմիր Գասպարյանի նման պահվածքը, և այդ ամենի մեդիա գովազդը կարող է որոշակի արդյունք ապահովել իշխանությունների համար:

Հ.Գ. Լավ կլինի, եթե ոստիկանապետի մղումներն արդար լինեն, և նա իրականում մտահոգված լինի հասարկության խնդիրներով: Բայց ավելի հավանական է, որ նրան պատրաստում են` որպես 2018 թվականի նախագահի թեկանծու:

Դիտվել է 310 անգամ
 


Այս թեմայով