Իշխանությունները շունչները պահած սպասում են

default (4)«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները շունչները պահած սպասում են, թե, իրենց բնորոշմամբ, արեւմտյան «վոտչինաներում», հատկապես Գյումրիում եւ Վանաձորում, ՏԻՄ ընտրություններին ինչ կլինի, արդյոք թեկնածուներ կդնե՞ն ընդդիմադիր Լեւոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը, ինչն էլ կազդանշանի, թե Արեւմուտքը որքան է «ոտքը դնելու գազին»` խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ի դեպ, ՀՀԿ-ն արդեն իսկ յուր ոտքը «դրել է արգելակին» ու հայտարարել, որ այդ քաղաքներում ընտրությունների գնալու է սեփական ցուցակով: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, հարցրինք Լեւոն Բարսեղյանին: «Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք. բայց 99,9 տոկոսով` ոչ:

Գիտեք երեւի, որ լինելու են ոչ թե ուղիղ, այլ` ավագանու ընտրություններ, ես, անշուշտ, կուզենամ լինել ավագանու կազմում ու պիտի տեսնեմ, թե ինչպիսի հնարավորություն կա որեւէ ցուցակով մասնակցելու»: ՀՀԿ-ի՞: «Միանշանակ` ոչ, նրա վարած այլանդակ քաղաքականության պատճառով, միանշանակ ոչ՝ նաեւ ՀՅԴ-ի ցուցակով: Ոչ մեկի առանձին ցուցակում ես ինձ պատկերացնել չեմ կարող»: Նիկոլի՞: «Ոչ մեկի առանձին ցուցակում: Մնում է 2 տարբերակ՝ կամ որեւէ դաշինքի մեջ. օրենքը թույլ է տալիս 30 տոկոս անկուսակցականների ընդգրկում այնտեղ, եւ կամ` չառաջադրվել»: Իսկ երրորդ տարբերակը` սեփական կուսակցության ստեղծո՞ւմը: «Ոչ, ես իմ հայացքներով անարխիստ եմ եւ չեմ կարող որեւէ կուսակցության մեջ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 263 անգամ
 


Այս թեմայով