Իշխանությունները նպաստել են, որ դաշինքները փլուզվեն, բայց «Ելքի» մահվան մասին լուրերն ուռճացված են

 Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը,որում ասվում էր.  «Ելք»  խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ՝ «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասվում»:

Մտահոգությանը ի պատասխան Մարուքյանը նշեց, որ  չի կարծում, որ իշխանությունների մտահոգվելու խնդիրն է դա. «Որովհետև իշխանությունները միշտ նպաստել են, որ դաշինքները փլուզվեն, երբ ընդդիմությունն ուժեղանում է, իշխանությունը տեսնում է, որ իրեն փոխարինող է հայտնվել: «Ելքի» մահվան մասին լուրերն ուռճացված են»:

 


Այս թեմայով