Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանությունները նորից «դզում-փչում են» ընտրացուցակները. հույսն արտագաղթածներն են

Իշխանությունները նորից «դզում-փչում են» ընտրացուցակները. հույսն արտագաղթածներն են

63607FBE-2CDC-4E63-B2D5-1910F60F16A9_cx0_cy13_cw88_mw1024_s_n_r1«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։

Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ մարզերում մարզպետների գլխավորությամբ անձնագրայինների պետերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, ցուցակները համալրվում։ Մարզպետի ցուցումով համայնքապետերը նոր ցուցակներ են ներկայացնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանապետ Վովա Գասպարյանն անձնագրային, վիզաների վարչությանը, համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել էր սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման եւ ճշգրտման, մասնավորապես, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy