Իշխանությունները Ղարաբաղի հարցում գնում են պետական դավաճանության

1360428819_nagornyj-karabax1Պետական դավաճանության դեպքում հանցագործության օբյեկտ են պետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը :

Լեռնային Ղարաբաղի Հակամարտության կարգավորման Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններում Հայաստանի բարձրագույն իշխանության համաձայնությամբ կարգավորման հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբուքները: Այդ սկզբունքները ոչ դիվանագիտական լեզվով ասած, նախատեսում է տարածքների հանձնում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախաության ճանաչման դիմաց:

Մադրիդյան սկզբունքների կիրառումը մեծ վնաս կհասցնի Արցախի և Հայաստանի անվտանգությանը , իսկ այդ պարագայույ նման քայլը պետք է որակվի պետական դավաճանություն: Ազատագրված հողերը թշնամու ձեռքում գտնվելու դեպքում ՀՀ-ին եւ ԼՂՀ- ին հավանական պատերազմի հասցրած վնասների գնահատման խնդրին:

ԼՂՀ անվտանգության գոտի կազմող ազատագրված տարածքներն ընդգրկում են նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (1936 քառ. կմ, ամբողջությամբ), Լաչինի (1835 քառ. կմ, ամբողջությամբ), Ղուբաթլիի (802 քառ. կմ, ամբողջությամբ), Ջեբրայիլի (1050 քառ. կմ, ամբողջությամբ), Զանգելանի (707 քառ. կմ, ամբողջությամբ), Աղդամի (1094 քառ. կմ, մասնակի` 842 քառ. կմ, կամ 77 %) եւ Ֆիզուլու (1386 քառ. կմ, մասնակի` 462 քառ. կմ, կամ 33 %) շրջանները: Ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7634 քառ. կմ:

Զինադադարից հետո մարտական գործողությունների չվերսկսման հիմնական պատճառը պայմանավորված է եղել հենց այս գոտու` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվելու փաստով:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած հայ-ադրբեջանական ողջ շփման գիծը` Ադրբեջանի ու Արցախի միջեւ տարածվող ներկայիս փաստացի սահմանները, ամենաօպտիմալ աշխարհագրական բնագծերն են, ինչը ղարաբաղյան կողմին հնարավորություն է տալիս եւ կտա պաշտպանվելու փոքր ուժերով։ Լեռնային ռելիեֆի ընձեռած այդ բնագծերը ռազմական- ռազմավարական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղին օժտում են ինքնաբավությամբ:

Հյուսիսում դա Մռավի բարձրադիր լեռնաշղթան է, արեւմուտքում` բնական սահմանը Հայաստանի Հանրապետության հետ, հարավում Արաքս գետը, իսկ արեւելքում` Թալիշ գյուղից մինչեւ Հորադիզ ձգվող պաշտպանական հսկա համակարգը, որն ադրբեջանական ռազմական կառույցների համեմատ ունի ակնառու գերիշխող դիրք:

Բացի դրանից, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրությունների այնպիսի խորը եւ շերտավորված համակարգ, որը ճեղքելու համար Ադրբեջանին թե՛ ներկայում եւ թե՛ ապագայում անհրաժեշտ կլինի էական (եռապատիկ) թվային գերակշռություն:

Ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կկորցնի բացառապես բոլոր իր առավելությունները:

Մադրիդյան սկզբունքների իրացման դեպքում Ադրբեջանի հետ (ներառյալ Նախիջեւանը) երկու հայկական պետությունների շփման գիծը կմեծանա ավելի քան 450 կիլոմետրով եւ կկազմի 1100 կմ։ Ընդ որում, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաճակատի գիծը կմեծանա ավելի քան 150 կիլոմետրով` կազմելով 360 կմ։ Նման սահմանների պաշտպանության համար ՀՀ զինապարտ արական սեռի բնակչության զգալի տոկոսին հարկ կլինի ներգրավվել մշտական պայմանագրային զինվորական ծառայության մեջ, որն իր հերթին կհանգեցնի ռազմականացված հասարակության կազմավորման` բացասական ողջ հետեւանքներով հանդերձ:

Բացի դրանից, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրությունների այնպիսի խորը եւ շերտավորված համակարգ, որը ճեղքելու համար Ադրբեջանին թե՛ ներկայում եւ թե՛ ապագայում անհրաժեշտ կլինի էական (եռապատիկ) թվային գերակշռություն: Ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կկորցնի բացառապես բոլոր իր առավելությունները:

Քելբաջարի շրջանի (Օմարի լեռնանցքի) պաշտպանության համար ներգրավված ներկայիս փոքր զինուժի փոխարեն հարկ կլինի բազմապատիկ ավելացնել հայկական զորախմբի թվաքանակը եւ առնվազն մի ամբողջ բանակային կորպուս կազմավորել Մռավի լեռնաշղթայից մինչեւ Լաչինի միջանցք ձգվելիք ադրբեջանական զինուժին հակակշռելու համար: Արդյունքում վերջինիս տեղաբաշխումը կձգվի հարյուրավոր կիլոմետրեր (Վարդենիսի լեռնաշղթա-Գեղարքունիքի մարզ- Վայոց ձորի մարզ-Սյունիքի մարզ-Լաչինի միջանցք-Շուշիի շրջան- Ասկերանի շրջան-Մարտակերտի շրջան-Մռավի լեռնաշղթա): Նկատի ունենալով Ադրբեջանի համար Քելբաջար-Լաչինի ռազմավարական անգնահատելի նշանակությունը, որտեղ 3-4 անգամ մեծ զինուժ կենտրոնացած կլինի` պատերազմական գործողությունների դեպքում հայկական զորախումբը, եթե դիմի միայն պաշտպանական գործողությունների, կհայտնվի շատ խոցելի վիճակում:

Իսկ հարձակողական գործողություններն էլ, համեմատած ներկայիս Մռավի լեռնաշղթայի պաշտպանական հնարավորությունների հետ, հղի են տասնապատիկ անգամ մեծ զոհեր տալու վտանգով:

Բացի Քելբաջար-Լաչինի ուղղությունից, Ղուբաթլին, Զանգելանը, Ջաբրայիլը եւ Ֆիզուլին Ադրբեջանին հանձնելու պատճառով հայկական կողմին հարկ կլինի եւս մեկ բանակային կորպուս կազմավորել Հադրութից մինչեւ Մեղրի ձգվող նոր սահմանագծի երկայնքով:

Սակայն ռազմական տեսանկյունից առավել մեծ ու անգամ կործանարար խնդիր կդառնա մեկ այլ հանգամանք: Արաքսի հովտից մինչեւ Սեւանի ավազան ընկած ողջ տարածքում հայկական կողմը կկորցնի թիկունք ունենալու հնարավորությունը:

Արդյունքում ՀՀ Սյունիքի մարզը, ինչպես նաեւ ԼՂՀ ամբողջ տարածքը կլինեն ադրբեջանական ռեակտիվ համակարգերի ուղղակի նշանառության տակ` երկու հանրապետություններին կանգնեցնելով ոչ միայն ռազմական, այլ նաեւ հումանիտար աղետի առջեւ:

Հեղինակ `Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների hայկական կենտրոնի փորձագետ

Վերատպում 25.11.13

Դիտվել է 1,036 անգամ
 


Այս թեմայով