Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Իշխանությունները կհրապարակեն ընտրացուցակները

Իշխանությունները կհրապարակեն ընտրացուցակները

ընտրությունԻշխանության ու ընդդիմության համաձայնությունը՝ ընտրական գործընթացում վերահսկողական նոր մեխանիզմների ներդրման շուրջ, կարել է կայացած համարել: Լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Կողմերն արդեն իսկ նախաստորագրել են փաստաթուղթը, ըստ որի՝ պատրաստակամ են հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները: Սակայն, ինչպես ասաց Հովհաննես Սահակյանը, խոսքը միայն ընտրացուցակների հրապարակման մասին է, ոչ թե ընտրացուցակների մաքրման:

«Խոսքը գնում է ընտրություններին մասնակցած, այսինքն՝ ստորագրած անձանց ցուցակների հրապարկման մասին: Այս համաձայնությամբ միայն ցուցակների հրապարակումն է, ցուցակների մաքրումն այլ գործընթաց է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

Դիտվել է 74 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy