Իշխանությունները խճճվել են. որքան հող է կորցրել Արցախը

maxresdefaultՍերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, որ Արցախը կորցրել է ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեցող 800 հեկտար հող` մեծ իրարանցում է առաջացրել: Հասարակությունը չի ընկալում նման մոտեցումը և շատերը այս օրերին դատապարտեցին Սերժ Սարգսյանի նման պարտվողական տրամադրությունները:

Այսօր արդեն Սերժ Սարգսյանի պաշտպանները անցել են գործի և տարբեր մեկնաբանություններով փորձում են մեղմացնել նրա հայտարարությունը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է.««Խոսքը գնում է հեկտարի  եւ ոչ թե մետրի մասին: Իսկ հեկտարը, գիտեք չէ՞ հարյուրը հարյուրի վրա է, հիմա  800 հեկտարը նշանակում է 200-ը 400-ի վրա: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կորցրել ենք 200 մետր, նկատի ուներ խորությունը: Սրա մասին է խոսքը գնում: Բայց նախագահն այլ բան էլ ասաց, որին պետք է ուշադրություն դարձնենք»,-ասել է Խոսրով Հարությունյանը:

Իհարկե նորություն չէ այս գործչի նման գործելավոճը, սակայն լավ կլիներ, որ ՀՀ նախկին վարչապետը, ով մշտապես թվերի հետ է գործ ունեցել ճիշտ հաշվարկ իրականացներ: Պարոն Հարությունյանի ներկայացրած թիվը կազմում է ոչ թե 800 հեկտար, այլ 8 հեկտար, քանզի 200-ը 400-ի վրա ստանում ենք 80 000 քառակուսի մետր, իսկ 800 հեկտարը կազմում է 8 000 000 քառակուսի մետր:

Դիտվել է 1,113 անգամ
 


Այս թեմայով