Իշխանությունները դժվարանում են վճարել. «ՀԺ»

դրամ«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:

Հիշեցնեք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը:

Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը: Իսկ ընդհանրապես՝ այս տարի նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ: Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը: Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է:

Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 393 անգամ
 


Այս թեմայով