Իշխանությունները բռնության կոչ են անում

Over two weeks lasted protest action against electricity price increase police forces could open one of the main avenues of Yerevan Baghramyan Avenue«Նոր Հայաստան» շարժումը հաղորդագրություն է տարածել, որով անհանգստություն է հայտնում իշխանության կողմից իրենց նկատմամբ կիրառվելիք հնարավոր բռնությունների կապակցությամբ: 

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:

Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:

Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաև նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունները և նրա ընտրած քաղաքացիական խաղաղ անհնազանդության մարտավարությունը ներկայացնել որպես Սահմանադրությանը հակասող և բռնության կոչեր պարունակող արարքներ:

Նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընտացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար:

Մինչդեռ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանք արտացոլող ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներով խաղաղ անհնազանդությունը ճանաչվում է որպես ժողովրդաիշխանության ձև:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը վճռականորեն շարունակելու է իրավաչափ քայլերով մոբիլիզացնել քաղաքացիներին և հասնել իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացմանն ու ժողովրդի իշխանության վերահաստատմանը»:

 


Այս թեմայով