«Կարիք կա , որ ընդդիմությունը ոչ թե ինքնանպատակ քայլել անի, որը շատ ավելի վատ կանդրադառնա հասարակության դիրքերր վրա, այլ ընդհանրապես ոչինչ չանելը՝ հասարակության հետ խոսելը, ասելով որ իրավիճակը իսկապես բարդ է և կարիք կա հասկանալու, թե ի վերջո ո՞րն է Հայաստանի ընդդիմության դերը, այն պայմաններում , որ իշխանությունը այս պահին պատրաստ է անգամ ուժի գնով պահպանել իր դիրքերը »,-ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ կապված ընդդիմության անելիքներից Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հանգամանքով պայմանավորված:
Հ. Բադալյանը նշեց, որ սպասվելիք հանրահավաքները, դժվար թե որևէ իրատեսական արդյուքն ունենան, այլ կլինեն հերթական հավաքներից, որոնք արդյունք չեն տվել.
« Դատելով նախադեպերով տեղի կունենա հերթական ապարդյուն փողոցային նախաձեռնությունը, որը ավելի կխորացնի փակուղին, հասարակության տանելով հուսահատության»,-ասաց Բադալյանը: