Իշխանությունը չի գնա այդ քայլին. Ա. Մարտիրոսյան

«Ժառանգությունը չի միանա Ելքի` «ընդդեմ թանկացումների» երթին»,-Ազատություն ռադիոկայանի տված հարցարույցում նման մոտեցում հայտնեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

Վերջինս նշեց, որ երկրում առկա են բազմաթիվ օրակարգային խՆդիրներ և պետք չէր միայն պայքարի թեմա դարձնել թանկացումները:

 Արմեն Մարտիրոսյանը վստահաբար շեշտեց, որ բողոքի ցույցը որևէ կերպ չի ազդի թանկացումների վրա, քանի, որ իշխանությունը չի գնա այդ քայլին. « Իշխանությունը չի գնա այդ քայլին, քանի որ այդ կերպ թուլություն կցուցաբերի, իսկ եթե դու այնքան ուժեղ քաղաքական ուժ ես, որ կարողանաս իշխանություններին ստիպել գնալ էժանացնելու, ապա դու կարող ես անգամ իշխանափոխություն իրականացնել: Առ այսօր իշխանությունը որևէ քայլի չի գնացել, որը իր շահերին հակասել է»:

Ամփոփելով զրույցը Մարտիրոսյանը հավելեց, որ երկրում տեսանելի փոփոխություններ կլինեն միայն համակարգային փոփոխություններից հետո, հակառակ պարագայում նմանօրինակ խնդիրները կշատանան:

 


Այս թեմայով