Իշխանությունը, որպես իրավիճակից դուրս գալու ելք, քննարկում է կառավարության հրաժարականի հարցը

կառավարություն«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քննարկում է նաեւ կառավարության հրաժարականի հարցը, թեեւ «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում։

Ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների եւ իշխանությունների միջեւ բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ։ Չի բացառվամ, որ կողմերը համաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաեւ որոշ ուժային կառույցների ղեկավարների։ Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա։

Ի դեպ, քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհութուն ունեն նաեւ ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով