Home » Real Politik » Իշխանությունը շանտաժ է անում Հովիկ Աբրահամյանին

Իշխանությունը շանտաժ է անում Հովիկ Աբրահամյանին

489F748A-07A8-4CC6-9F9B-E637B005E83F_mw1024_n_s1Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին սպասվում է քաղաքապետի ընտրություններ: Այս ընտրությունները հետաքրքրական է նրանով, որ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը իրականում աշխատում է խնամի գագիկ Ծառուկյանի կուսակցության թեկնածուի համար, սակայն պետք է ցույց տա, որ հավատարիմ է ՀՀԿ-ին:

Հանրապետականում հասկանում են, որ առանց Հովիկ Աբրահամյանի աջակցության դժվար թե կարողանան հաղթանակ արձանագրել: Այս է պատճառը, որ իշխանությունները իրենց հավատարիմ լրատվամիջոցներով փորձում են շանտաժի ենթարկել Հովիկ Աբրահամյանին:

Իշխանական լրատվամիջոցներից մեկը բառացիորեն, գրում է. «Այս ընտրությունները շատ կարևոր են Աբրահամյանի համար այն իմաստով, որ նա հերթական անգամ պետք է ապացուցի, որ ինքը սատարում է ոչ թե իր խնամուն՝Ծառուկյանին, այլ իր կուսակցությանը, և սրա արդյունքում կորոշվի նաև Հովիկ Աբրահամյանի հարազատների (Արարատի մարզի ռեգիոնալի պետը, ով Հովիկ Աբրահամյանի բարեկամն է) ապագա պաշտոնավարումը»:

Առաջիկա ընտրությունները ցույց կտան կուլ կկգնա Հովիկ Աբրահամյանը այս շանտաժին, թե կփորձի հարազատ մարզում իր ազդեցությունը պահպանել:

Դիտվել է 479 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy