Home » ԺԱՄԱՆՑ » Իշխանությունը համաձայն է քֆուր դնել ընտրակեղծիքների վրա

Իշխանությունը համաձայն է քֆուր դնել ընտրակեղծիքների վրա

SharmazanovՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ արդեն կա որոշում քֆուր դնել ընտրակեղծիքների վրա: Այս պահին նրա խոսքերով ընդդիմության հետ քննարկվում են քֆուրի կալիբրի և քֆուրադրման ընթացակարգի հարցերը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք և նույնիսկ պատրաստ ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի այդ.. ուշունցային մեխանիզմի ֆորմատը», – բացատրեց Շարմազանովը:

Ընդդիմությունը իր հերթին ողջունել է նախաձեռնությունը, սակայն պահանջում է, որ քֆուրը լինի մաքսիմալ խիստ և դասվի միջազգայնորեն ճանաչված «խլեշ» կատեգորիայի:

«Իշխանությունը կրկին կարող է մոլորեցնել ժողովրդին` առաջարկելով շատ չնչին քֆուր, օրինակ` ‘սուտը մեռնի’ կամ ‘կեղծողի բաբոն բոքսյոր է’ կամ դասական ‘կեղծողի տատմերը ### է’ կռուտիտներից մեկը: Մենք պահանջում ենք հստակ ձևակերպած քֆուր, որտեղ կնշվեն հստակ ոտնձգություններ կեղծողների անմիջական ընտանիքների անդամների նկատմամբ», – նշեց ‘ՈՉ’ ճամբարներից մեկի առաջնորդ Լևոն Զուրաբյանը:

Այս պահին կողմերը քննարկում են բոլոր առաջարկները, սակայն իշխանությունը սպառնում է սառեցնել գործընթացը, եթե ընդդիմության առաջարկից չհանվեն ընտանիքի գոնե իգական սեռի անդամներին վերաբերող ձևակերպումները:

Armcomedy.com

Դիտվել է 247 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy