Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանությունը կխզի ընդդիմության հետ կնքած համաձայնագիրը

Իշխանությունը կխզի ընդդիմության հետ կնքած համաձայնագիրը

serj2«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ անհրաժեշտ 16 մլն եվրոն գտնվել է:

Հիշեցնենք՝ համաձայն մեր տեղեկությունների՝ 7 միլիոն եվրո համա­ձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրո­յի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդ­րում է պատրաստ իրականացնել Գերմանիան, ևս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան։ Իր հերթին ՀՀ իշխանու­թյունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո։ Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա։ Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավելի, ակնկալվում է Եվրամիության տարրեր ֆոնդերից։

Եվ չնայած սրան՝ գործընթացը մեր տեղեկություններով, ընթանալու է բոլորովին այլ սցենարով:

«ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին բավականին բուռն քննարկում է ծավալվել ԸՕ-ի փոփոխությունների իրագործման եւ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: Շատերը՝ ԼՂՀ վերջին զարգացումներով պայմանավորված, հենց նիստի ժամանակ ասել են, որ եթե նման իրավիճակում իշխանությունը ներդնի նախագրանցման համակարգը՝ ընտրողների էլեկտրոնային բազայի կիրակմամբ, ապա իշխանությունը, այսինքն իրենք, կպարտվի հենց մոտ ապագայում կայանալիք ընտրություններում:
Հայտնի նիստի շրջանակներում կասկածահարույց մտքերի տեղատարափ է արձանագրվել, եւ Սերժ Սարգսյանը որոշել է մի քանի օր հետո միայն հայտնել իր կարծիքը: Իսկ նրա կարծիքն օրեր հետո հնչել է իշխանական շրջանակներում՝ պետք է հրաժարվել ընդդիմության հետ կնքած համաձայնագրից եւ այդ ամենը բացատրել փող չլինելու հանգամանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 254 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy