Իշխանության կողմից, որպես «ահաբեկիչ» ներկայացվածները ինչպես են հայտնվել առաջնագծում

f4090c2Անցյալ տարի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն, որում ասվում էր.«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ»:

Այս լուրը տարածվելուն պես մեծ արձագանք ստացավ: Սկսեցին լուրեր տարածվել, որ խմբի նպատակը եղել է զինված հեղափոխություն իրականացնելը, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցումը:

Հատկապես իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չսպասեցին դատավարության ավարտին և խախտելով անմեղության կանխավարկածը` բոլոր ձերբակալվածներին անվանեցին ահաբեկիչներ:

Հանրության որոշ շրջանակներ ուղղակի շոու անվանեցին տեղի ունեցածը և համոզված էին, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից:

Ամսիներ անց այս գործով անցնող հինգ քաղաքացիներ գրավի դիմաց ազատ արձակվեցին: Այս գործով անցնում է 33 մարդ։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Այսինքն այս գրավի դիմաց ազատ արձակված քաղաքացիներից և ոչ մեկի վրայից չի հանվել մեղադրանքը և միայն դատարանը կարող է նրանց մեղավոր, կամ անմեղ ճանաչել: Նրանք շարունակում են մնալ կասկածյալներ, քանի դեռ նրանց անմեղությունը ապացուցված չէ:

Իսկ արդեն քառօրյա պատերազմի օրերին գրավի դիմաց ազատ արձակված քաղաքացիներից  ոմանք հայտնվեցին առաջնագծում: Հրապարակվեցին նաև լուսանկարներ, որտեղ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվողներին, այս անգամ արդեն օրինական զենքեր էին տրվել:

Հիմա հարց է առաջանում, եթե  ձերբակալված քաղաքացիները իրականում փորձում էին զինված հեղաշրջում իրականացնել և նրանք վտանգավոր էին հանրության համար, ինչու է իշխանությունները նրանց թողել անցնել բանակի շարքերը և ավելին նրանց մարտական զենքեր տրամադրել: Եթե իսկապես  «զինված հանցախումբը» իսկապես իշխանական շոու չի եղել, ապա պետք է այս հարցերին լինեն պատասխաններ:

Դիտվել է 2,896 անգամ
 


Այս թեմայով