Home » Real Politik » Իշխանության բեմադրած իշխանափոխությունը կամ հերթական «Վովա» շոուն

Իշխանության բեմադրած իշխանափոխությունը կամ հերթական «Վովա» շոուն

Million Mask March in Yerevan on Freedom SquareԱյսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած խառնաշփոթը` շատերի համար անակնկալ էր և անհասկանալի: Հետևելով «հեղափոխականների» գործողություններին կարելի է մի բան վստահ ասել կամ նրանք բոլորն էլ ցնորված են, քանի որ հեղափոխություն չեն անում խաղալիք պայթուցիկներով (շատերս պատրաստել ենք մանկության տարիներին)  և փայտի կտորներով կամ այս «հեղափոխականները» աշխատեցին ըստ իշխանության սցենարի: Ամեն դեպքում մի բան հաստատ է ոստիկանությանը այս իրադարձությունը ձեռնտու էր և նրանք սրան էին սպասում ցուցադրելու համար իրենց «հմտությունները»: Ոստիկանությունը տարօրինակ կերպով հանգիստ էր վարվում,  մի մարդու նկատմամբ՝ ով օրեր շարունակ բռնության կոչեր էր անում  և մի քանի համախոհներով «Ազատության»  հրապարակ է եկել մահակներով: Զավեշտալի է, որ Օսիպյանի կողքին կանգնած Շանթ Հարությունյանը գրպանից հանում է խաղալիք պայթուցիկը և հարցնում իր կողմնակիցներին`  «սրանցից վերցրել  եք», իսկ այդ ընթացքում Օսիպյանը լինելով պրոֆեսիոնալ, ոստիկան ոչինչ չի ձեռնարկում, իսկ եթե իրականում դրանք պայթուցիկներ լինեյին ինչ էր անելու ոստիկանությունը: Եթե անգամ Շանթը և իր կողմանկիցները ցնորված են, ապա հստակ է, որ ոստիկանությունը նախապես տեղեկացված էր նրանց գործողություններին և սպասում էր նման թաթերական ներկայացման, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի մեկ օր առաջ կազմակերպված շոուն գործնականում ցույց տրվեր: Բացի դրանից իշխանությունները այս կերպ փորձեցին վախեցնել հասարակության և ցույց տվեցին, որ ամեն դեպքում «իրավիճակը վերահսկում  են», այնպես որ հասարակությանը մնում է ոչինչ չձեռնարկել և մնալ տանը, այս մոտեցումը կաշխատի հատկապես տրանսպորտի ուղեվարձի թանկացման ընթացքում:

Հ.Գ. Իշխանությունները այսօրվա բեմադրված հեղափոխությանմբ փորձում են կասեցնել իրական հեղափոխությունը:Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ նրանք վախենալու առիթներ՝ իրականում ունեն:

Դիտվել է 2,301 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy