Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանափոխություն ՍԴՀԿ-ում

Իշխանափոխություն ՍԴՀԿ-ում

arm13831959916«168 ժամ» պարբերականի տեղեկություններով ՍԴՀԿ Հայաստանյան կառույցում սպասվում է իշխանափոխություն:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները  ցանկանում են հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնում տեսնել Վահան Շիրխանյանին: Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցւսվ ՍԴՀԿ 20- րդ համագումարը, որի արդյունքում կուսակցությունում հաղթեց լիբանանյան թևը հանձինս Սեպուհ Գալփակյանի, իսկ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանը բավարարվեց փոխատենապետի պաշ­տոնով:

 Հայաստանյան կառույցի ատե­նապետ Գևորգ Պերկուպեկյանն էլ ընտր­վեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ: Ենթադրվում է, որ հայաստան­յան կառույցը պետք է համագումար հրավիրի և ընտրի նոր ատենապետ: Գալփակյանը և նրա կողմնակիցները ցան­կանում են, որ այդ համագումարում ատենապետ ընտրվի հենց Վահան Շիրխանյանը: Վերջինս Սեդրակ Աճեմյանի ատենապետության օրոք մեկուսացել էր կուսակցական գործերից, սակայն հիմա ակտիվացել է և փորձում է դառնալ ՍԴՀԿ- ի հայաստանյան կառույցի ղեկավար:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy