Home » Real Politik » Իշխանափոխության ժամանակ չկա. Հովիկ Աբրահամյան

Իշխանափոխության ժամանակ չկա. Հովիկ Աբրահամյան

ՀովիկԱյսօր լրագրողների հետ զրույցում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե հայրենիքին մատուցած ի՞նչ ծառայությունների համար է օրերս Լևոն Սարգսյանը պարգևատրվել, ասաց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր պարգևատրում հիմնավորված է, դրա համար կան ծառայություններ, որոնք նախագահին ներկայացնում են մարդկանց անունները պարգևատրման համար, այնպես որ դրա հիմքերը կան: Իսկ այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան»-ի կողմից իշխանափոխության քարտեզի հրապարակմանը, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Բոլորին հորդորում եմ,իշխանափոխությունը իրականացնել սահմանադրությանը համապատասխան: Առաջիկայում խորհրդարանական ն ընտրություններ պետք է լինեն, թող աշխատեն, շատ քվեներ ստամնան, և կգան իշխանության: Այնպես որ իշխանափոխության անհրաժեշտություն չկա , անգամ իշխանափոխության ժամանակ չկա»:

Դիտվել է 121 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy