Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում

Իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում

Սերժ-սարգսյան«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետեւ շատերն են կարծում, որ եւ ՊՆ-ում, եւ ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր: Այս տեսանկյունից «հարկավորների» միջեւ պայքարն անչափ բեւեռացվել է` թե տեղեկատվական հարթությունում, թե ենթակուլիսային «բաժանմունքներում»: Բաղձալի պաշտոններ երազողները, սեփական մարդկանց «առաջ բրթողները» շատ-շատ են, իսկ «աթոռները»` սահմանափակ:

Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ այս փուլում Սերժ Սարգսյանը, որքան էլ «իսկապես դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից, մանավանդ վերջին շրջանում` ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին, այնուհանդերձ որեւէ կտրուկ կադրային շարժ, փոփոխություն երբեք չի անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,199 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy