Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը

Հովիկ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը։ Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել։ Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թևերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թևը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը։ Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից։ և այդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ ՀՀԿ-ի համար։ Ըստ ամենայնի, սահմանադրական հանիաքվեի շտաբի պետի հարցը կորոշվի ՀՀԿ ԳԱ ապագա նիստում։ Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից ճշտել՝ արդյո՞ք վարչապետը ստացել է շտաբը ղեկավարելու առաջարկություն և ինչպես է արձագանքել դրան։ Սակայն ապարդյուն. Պողոսյանին գտնել չհաջողվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով