Իշխանական էժանագին սադրանք. ՀԱԿ հայտարարությունը

ՀԱԿՀԱԿ գնահատականը փետրվարի 12-ի միջադեպին:

Փետրվարի 12-ին մարտի 1-ին նշանակված հանրահավաքի իրազեկում իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարադ ակտիվիստներն խոչընդոտել է երիտասարդների մի խումբ։ Ակտիվիստների օրինական գործողությունները խոչընդոտողները, ինչպես պարզվել է երիտհանրապետականներն են եղել, ընդ որում՝ ապօրինի այդ գործողության մեջ ընդգրկել են Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամների։ Հենց ակտիվիստների կողմից հրավիրված ոստիկանությունը, սակայն, իրավազանցների ապօրինի գործողությունը կանխելու փոխարեն, նախ քիչ հեռու սպասել է, մինչեւ երիտհանրապետական խուլիգանները քաշքշուկ կհրահրեին, ապա նրանց հետ միասին ոստիկանական բաժանմունք է տարել նաեւ Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին, վարչության անդամ Արեգ Գեւորգյանին, երեք ակտիվիստի եւ երկու լրագրողի՝ վերջիններիս նկատմամբ բռնության գործադրելով։ Բռնության գործադրումը եւ լրագրողներ Անի Գեւորգյանի («Չորրորդ ինքնիշխանություն» եւ Սարգիս Գեւորգյանի («ILur am.) աշխատանքը կոպտորեն խոչընդոտելը շարունակվել է նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում՝ խլելով նրանց աշխատանքային գործիքները։ Ոստկանական բաժանմունքի պետը ընդհուպ ապտակել է Անի Գեւորգյանին՝ խլելով նրա տեսախցիկը ու ոչնչացնելով նկարահանված նյութը։

 

Չբավարարվելով այս ամենով, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ոչ թե իրավազանցների, այլ փաստորեն տուժող կողմի նկատմամբ։

 

Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ կատարվածն այլ բան չէ, քան իշխանական էժանագին սադրանք, որը մատնում է մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի նկատմամբ վախն ու տագնապը։ Դա բնական զգացում է Սերժ Սարգսյանի ու նրա հանցավոր վարչախմբի համար, քանզի հասկանում են իրենց սպառնացող այն մահացու վտանգը, որն անխուսափելիորեն կառաջանա մարտի 1-ին Ազատության հրապարակում դժգոհ զանգվածների եւ ուժերի մեկտեղմամբ։ Կոնգրեսը իշխանությունից պահանջում է անհապաղ դադարեցնել ակտիվիստների նկատմամբ ապօրինի հետապնդումները եւ պատժել իրական մեղավորներին։

Հայ Ազգային Կոնգրես:

 

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով