Իշանությանն օգուտ է, որ ՀՅԴ-ն լինի իր շարքերում

Adibekyan1Իշանությանն օգուտ է, որ ՀՅԴ-ն լինի իր շարքերում: Այսպիսով հնարավոր կլինի ապահովել մեծամասնությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային.

«Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այս կուսակցության  համար կոալիցիան  բարենպաստ պայման կլինի իր ազդեցությունը քաղաքական դաշտում մեծացնելու տեսանկյունից»,- ասաց սոցիոլոգը:

Բանախոսն ընդգծեց, որ ՀՀԿ-ն իր 70 պատգամավորներից մեկ երրորդի տեղերը խորհրդարանում ապահովել է մեծամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնական ընտրակարգի վերացման դեպքում՝ հարց է առաջանում, արդյոք կկարողանա՞ն նույն թվով պատգամավորներ ունենալ:

«Այսօր ՀՀԿ-ի ազդեցության դաշտն ամենամեծն է՝ շուրջ 50 տոկոս, ԲՀԿ-ի ազդեցության դաշտը 20 տոկոս է, իսկ ՀՅԴ-ինը՝ 10 տոկոս: Ընդ որում՝ բոլոր կուսակցություններն էլ շատ լուրջ են վերաբերում գալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանից է կախված նրանց ապագա ճակատագիրը»,- ամփոփեց սոցիոլոգը:

Դիտվել է 65 անգամ
 


Այս թեմայով