Ինքնասպանության փորձ կատարողը ոչինչ չի հիշում

ինքՕրեր առաջ Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած Կարեն Խաչատրյանը դեպքից հետո արթնանալով հարազատներին ասել է, թե ինքը քաղցկեղով հիվանդ է. «Ինչու ինձ չթողեցիք մեռնեմ»: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Կարենի եղբայրը՝ Գուգուշ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարենի ինքնասպանության փորձը կապված է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ: Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ:

Մեզ հետ զրույցում Գուգուշ Խաչատրյանն ասաց, թե Կարեն Եսայանն իրեն շատ  հարազատ մարդ է եղել, սակայն այն  տեղեկությունները, թե  իր եղբոր ինքնասպանության փորձը կապված է Կարեն Եսայանի հետ, իրականությանը չի համապատասխանում:

Եվ այսպես, ինչո՞ւ է երկու երեխաների հայրը ցանկացել գնալ այդ քայլին: Մանրամասներ պատմեց եղբայրը:

Ըստ մեր զրուցակցի` այդ օրը սովորականի պես իր եղբայրն արթնացել եւ գնացել է աշխատանքի. «Ինձ հետ է աշխատում ու առավոտյան եկել էր աշխատանքի վայր: Հանձնարարել եմ, որ մրգերը տանի տարբեր խանութներ: Ամեն ինչ կարգին էր: Մի քիչ ուշ ինձ զանգեց, թե երբ կգաս տուն, ասեցի՝ 22:30-ի կողմերը: Ինձ ասաց՝ լավ, դե կլսես ու անջատեց հեռախոսը»:

Ըստ Կարենի` եղբոր խոսքերից հետո ինքը շատ է անհանգստացել եւ հետ է զանգահարել, սակայն եղբայրը հեռախոսազանգին չի պատասխանել. «Զանգահարեցի կնոջս եւ ասացի, թե հեռախոսը շտապ տարեք եւ տվեք Կարենին: Երբ նրանք գնացել են, տեսել են՝ հաղորդալարով  դնչի մասից կախված է: Շտապ հասցրել են հիվանդանոց»:

Կարենի խոսքով՝ դեպքից հետո եղբայրը ոչինչ չի հիշում. «Երբ ասում ենք, թե փորձել ես ինքնասպան լինել, ասում է, որ բան չի հիշում: «Ինչ ինքնասպանություն, չգիտեմ՝ ինչ է կատարվել, ինչու եմ ես հիվանդանոցում». միշտ այսպիսի բաներ է ասում: Այս բուժումները հենց ստանա, հոգեբույժի ենք դիմել, որ կարողանան օգնել եղբորս»:

Կարենը նաեւ հայտնեց, որ եղբայրը որեւէ պարտք չի ունեցել եւ, առհասարակ, խաղատանն էլ չի պարտվել, որ գնար այս քայլին: Անհասկանալի է: Լավ է, որ ողբերգական ավարտ չունեցանք:

Նյութերը` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆի «Ժողովուրդ» օրաթերթ

 

 


Այս թեմայով