Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ առաջնորդները հրաժարվել են ստորագրել «քառյակի» կողմից համաձայնեցված փաստաթուղթը

desԻնքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների առաջնորդներն Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստի ժամանակ հրաժարվել են ստորագրել «քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդների կողմից համաձայնեցված փաստաթուղթը: Այդ մասին հաղորդել է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Մինսկում ընթացող բանակցություններին Ռուսաստանի «անընդունելի» պայմանների մասին:

Պորոշենկոն նաև հայտարարել է, որ բանակցություններից «դեռ ոչ մի լավ նորություն» չկա:

«Ցավոք, լավ նորություններ դեռ չկան: Այս պահին ընդհանրապես ոչ մի նորություն չկա: Բայց հույս միշտ կա»,- ասել է նա France-Presse գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Մինսկում 14 ժամ տևած «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն ավարտվել են, և նախատեսվում է բանակցությունների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնել Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով կոնտակտային խմբին:

 


Այս թեմայով