Ինքնաթիռի կործանում՝ Ինդոնեզիայում. 181 ուղևորով օդանավն ընկել է ծովը

Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից թռիչքից մոտ 10 րոպե անց անհետացել է ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է Յվա կղզու արևմտյան ափերի մոտ ծովը, հայտնում  ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ավիաընկերության՝ օդանավում գտնվել է 181 ուղևոր, այդ թվում 3 երեխա, և անձնակազմի 4 անդամ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:

Lion Air ավիաընկերությունը հաստատել է իր օդանավի կործանման մասին լուրը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները:

Ինչպես հայտնում է գործակալությունը, փրկարարներն արդեն իսկ գտել են կործանված ինքնաթիռի մնացորդներն ու մարդկանց իրերը:

Այս թեմայով