Ինտերնետային հեռուստատեսությունը մնալու է կարգավորումից դուրս, ինչը վտանգավոր է

tigranՀասարակական բոլոր շերտերի տեսակետը ներկայացված է հայաստանյան ողջ մեդիադաշտում, այդ թվում՝ ինտերնետային կայքերում, սոցիալական ցանցերում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցադրմանը՝ Հակոբյանն ասաց, որ եթե հարցը դիտարկենք մեդիաների ամբողջականության մեջ, այդ թվում՝ ինտերնետ, սոցիալական ցանցեր, ապա այո, որևէ տեսակետ Հայաստանում չկա, որի կրողը հնարավորություն չունենա այն ներկայացնել այս կամ այն միջոցով:

Բայց, ըստ թեկնածուի, այլ հարց է, որ հեռուստատեսությամբ հնչեցված տեսակետն ավելի մեծ տարածում ունի, որովհետև TV տեսակետն ավելի լայն տարածում ունի, քան՝ կայքերինը:

«Ինչպես ցույց է տալիս տեխնիկական հեղափոխությունը, հնարավոր է ժամանակի ընթացքում որոշ օգտատերեր, առանձին բլոգերներ, մի օր ավելի մեծ լսարան ունենան, քան եթերը: Պարզապես այլ խնդիր կա. եթե մեզանում կարգավորվում է միայն կաբելային հեռուստատեսությունը, ապա ինտերնետային հեռուստատեսությունը, որը վաղն ունենալով ավելի մեծ լսարան, քան TV-ն, մնալու է կարգավորումից դուրս, իսկ սա վտանգավոր է, որովհետև կարող է տարածվեն տեղեկություններ, որոնք չեն արտահայտում պետության շահերը»,- ընդգծեց նա:

Ըստ Հակոբյանի՝ խոսքը ոչ թե գրաքննության, այլ կարգավորումների մասին է:

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով