Ինստիտուցիոնալ քննարկում դեռ չեն իրականացրել վարչապետի թեկնածուի հարցով

Վարչապետի պաշտոնում չկա այլ պատրաստված, իմաստուն, ճկուն թեկնածու, քան Սերժ Սարգսյանն է։ Սա ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքն է, որ նա հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում։

Հարցին, արդյոք վերջնական հստակ է, որ Սերժ Սարգսյանն է ,ինելու վարչապետի թեկնածուն, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է, եւ քննարկման փուլում է։ «Պետք է կայացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա մարտահրավերներից, եւ ՀՀԿ-ն կընդունի որոշում, որը կսպասարկի ՀՀ պետական շահը»,- ասել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել. «Մինչ օրս ինստիտուցիոնալ քննարկումներ չեն կայացվել։ Ոչ Գործադիր մարմնում, ոչ խորհրդի նիստում դեռ այս խնդրին չենք անդրադարձել, բայց մամուլի միջոցներով մեր կարծիքը արտահայտել ենք։ Հաշվի առնելով արտաքին եւ ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակները, ավելի պատրաստված, իմաստուն, ճկուն գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանը»։

Նա, համենայն դեպս, կրկին արձանագրել է, որ ինստիտուցիոնալ քննարկում դեռ չեն իրականացրել։

Այս թեմայով