Ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում

vb-vl«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սկսվել։ Առաջին ծիծեռնակը Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի նշանակումն էր ԱՄՆ-ում, ապա Չինաստանից Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին հետ կանչելը եւ այնտեղ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի նշանակումը։ Արմեն Սարգսյանին, մեր տեղեկություններով, նշանակելու են Բուլղարիայում ՀՀ դեսպան։

Մենք գրել ենք, որ մոտ 2 ամիս առաջ հետ է կանչվել նաեւ Ռուսաստանի հարավային դաշնային տարածաշրջանում՝ Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը, որի փոխարեն, ըստ մեր աղբյուրների, նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Վարդան Ասոյանը։ Մեկ այլ նշանակում էլ կլինի Լիբանանում․ այստեղ, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ Փոփոխությունները շարունակելի են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 155 անգամ
 


Այս թեմայով