Ինչ տեղի կունենա վաղը


downloadՏեսակետ

Փետրվարի 4-ին, ժամը 12.00 հյուրն է ֆերմեր Սամվել Հարությունյանը: Թեման` «Ապօրինի գազանջատում ջերմոցային տնտեսությունում: Ինչի են հանգեցրել 6-ամյա դատական քաշքշուկները, և ինչ լուծում կստանա խնդիրը»

Ժամը 13.00 հյուրերն են Տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանը և «Save the children. Armenia» կազմակերպության «Life» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: Թեման` «Ինտեգրումը հասարակությանը` հաշմանդամների թիվ մեկ խնդիր: Ինչ է արվում և ինչ պետք է արվի նրանց կրթության ու զբաղվածության հարցերը լուծելու համար: Մասնագիտական վերապատրաստման դասընթացները` հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակությանն ինտեգրվելու միջոց»

Հենարան

ՀՀ-ի մուտքը Մաքսային միություն, քաղաքական հնարավոր զարգացումներ, Մայդանի սցենարի կրկնության հավանականությունը հետխորհրդային տարածաշրջանում: Փետրվարի 4-ին, ժամը 11:00-ին հյուրն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

«Արմենպրես»

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը կկայանա փետրվարի 4-ին` ժամը 11:00-ին, լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22): Թեման` «ՀՀ փաստաբանների պալատը մեկնարկում է «Սիրիահայերին իրավական օգնության փաստաբանական ծրագիրը»: Բանախոսը կներկայացնի մանրամասներ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ

Բլից ինֆո

Փետրվարի 4-ին, ժամը 12.00-ին հյուրն է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեւադա Հակոբյանը: Թեմա՝ Դեռահասությունը և սեռական խնդիրները

Ֆորում

Փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով կխոսեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու բժիշկ-ռադիլոգ Հովհաննես Վարդեվանյանը

Հայացք

Փետրվարի 4-ին, ժամը 11-ին հյուրն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թեմա` Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ

«Նոյյան Տապան»

Փետրվարի 4-ին, ժամը 12.00-ին Թոմաս Վարդանյանի փաստաբանը հանդես կգա նոր փաստերով և հայտարարությամբ: Բանախոսը ասուլիսի ժամանակ կանդրադառնա գործի ընթացքին, համաձայն որի՝ արհեստական, շինծու և շատ պրիմիտիվ ապացույցների շնորհիվ Թոմաս Վարդանյանը հայտնվել է ճաղերի ետևում և ստացել հոգեկան շեղումներ

ժամը 13.00-ին «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» շարքի շրջանակներում տեղի կունենա ասուլիս՝ «Վաղվա Հայաստանն այսօր. գիտակցության հեղափոխություն» թեմայի շուրջ

Արցախ

Փետրվարի 4- ին, ժամը 13.00 Գոլդեն Թուլիփ հյուրանոցում տեղի կունենա ասուլիս Հայաստանի տնտեսության իրավիճակը, ՌԴ արտագնա աշխատանքի սահմանափակումները և այլ նոր զարգացումների մասին, սպասվում է արդյոք գնային աճ Հայաստանում և ինչ սպասելիքներ ունենք կխոսի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

ժամը 12.00 տեղի կունենա ասուլիս Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա, ինչ սպասելիքներ կան այդ այցից, ինչ ազդեցություն է ունենալու Ցեղասպանության Ճանաչման և Արցախի հիմնախնդրի վրա: Հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը

Առողջապահության նախարարություն

Փետրվարի 4-ին, ժամը 11:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան: ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը կներկայացնի ոլորտում առկա վիճակը, խնդիրները, ծրագրերը և կպատասխանի լրագրողների հարցերին

Նոյյան Տապան

Փ ետրվարի 4-ին ժամը 13-ին «Նոյան տապան» մամուլի ակումբում` Ասուլիս. «Վաղվա երկիրն այսօր. գիտակցության հեղափոխություն» մասնակցությամբ Խաչիկ Չալիկյան — ռեժիսոր դրամատուրգ. Լուսինե Այվազյան — երաժիշտ. Վիեննայի կամերային օպերայի մեներգչուհի. Արա Հայաթյան — նկարիչ տեսաբան

 


Այս թեմայով