Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ վիճակում են Արցախից Երևան տեղափոխված 10 զինծառայողները

Ինչ վիճակում են Արցախից Երևան տեղափոխված 10 զինծառայողները

banakԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,-ասաց Արամ Ասատուրյանը, սակայն որևէ զինծառայողի անուն չնշեց:

Դիտվել է 276 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy