Ինչ վատ ա, թող ժողովուրդն երկու կոպեկ փող առի. Սեյրան Սարոյան

defaultՀանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը երկարապահների հետ լծվել է «Այո»-ի քարոզարշավին, ընտրակաշառք բաժանելու մեջ ոչ մի  վատ բան չի տեսնում։  Ընտրակաշառքի, սահմանադրական փոփոխությունների թեմայի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Սեյրան  Սարոյանի հետ։

Պարոն Սարոյան, քարոզարշավո՞վ եք զբաղված։

Միանշանակ ընդգրկված ենք, ուրեմս ամենակարեւորը, որ կարենանք ժողովրդին ճիշտ մատուցենք, թե ինչի համար ենք փոխում Սահմանադրությունը։ Սա պատմական գործընթաց ա, որ բոլորս պիտի հասկանանք, երբեք ոչ մեկը պաշտոնին չի կարեցե  հավերժ մնա, պաշտոնները գալիս-էթում են, բայց պետությունը, օրենքները մնում են։ Սա մեծ քայլ ա, որովհետեւ ինքնիշխանությունները տանում են  բռնապետության, իսկ դա լավ բան չի բերի, ոչ պետության, ոչ ղեկավարության համար։ Նախագահը պատմական քայլ ա արել, ոչ մի նախագա տենց չի մնա պատմության մեջ, ոնց որ  Սերժ Սարգսյանը կմնա,  երբ սարքում ա պառլամենտական պետություն, երբ միանձնյա չլինի, երբ խնամի, քեռի, մորքուր, հորքուր չի աշխատի, քննարկվելու ա բոլոր հարցերը,  վարչապետը չի կարա առանց պառլամենտի որոշումներ կայացնի, էս օրենքով միշտ կոալիցիա ա լինելու, իսկ պալիտիկան նենց բան ա, որ եթե մի բանը չբռնեց իրար հետ,  չկարեցան մի համոզմունքի գան, խառնվելու է ամեն ինչ իրար:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով