Ինչ պրոբլեմ ունի Տիգրան Խաչատրյանը

g_image«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանքի տակ գտնվող որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Մեզ տեղեկություններ են հասել, որ հենց կալանավորման առաջին օրվանից նրան տեղափոխել են բուժմաս: Հայտնի փաստ է, որ ՔԿՀ-ների բուժմասերում պայմանները շատ ավելի լավն են, քան սովորական խցերում: Եթե խցում կալանավորները շատ են, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ տեղ-տեղ անգամ մահճակալների թվից երկու անգամ ավելի, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, ապա բուժմասում հանգիստ վիճակ է, ամեն սենյակում՝ 2-3 հոգի, պայմաններն էլ՝ տանելի: Ավելորդ է անգամ հարցնել, թե ինչ առողջական խնդիրներ են առաջացել Տիգրան Խաչատրյանի մոտ անմիջապես կալանավորումից հետո, որ այդպես օպերատիվ տեղափոխել են բուժմաս: Ի դեպ, մարզպետի որդու վատ ինքնազգացողության մասին փաստաբանը հայտարարել է երեկ, մինչդեռ նա օրեր շարունակ գտնվում է բուժմասում, հավանաբար, այժմ էլ հող են պատրաստում, որ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ եթե ստացվի՝ քաղաքացիական հիվանդանոց: Մարզպետը երեկ չպատասխանեց մեր զանգերին, իսկ նրա թիկնապահ-օգնական Զարզանդ Նիկողոսյանը Տիգրանի առողջական խնդիրների մասին մեր հարցերին ի պատասխան ասաց. «Ես Տիգրանի անկետան չեմ տեսել, չգիտեմ՝ ինքն առողջական խնդիրներ ունեցել է, թե չէ: Չեմ կարա ասեմ ինչ պրոբլեմ ունի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով